Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Լինել ժողովրդի կողքին

Լինել ժողովրդի կողքին
29.06.2015 | 12:08

Մեղավորը իշխանությունն է, որ չի լսում ժողովրդի ձայնը, նույն տրանսպորտի պատմությունն է՝ Ազատության եթերում հայտարարեց «Ո՜չ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը։
ՀՀ նախագահի հայտարարությունից հետո, ըստ նրա, եղել է մի պահ, որ կարծիքները կիսվել են. մի մասը կարծում էր, որ իրենց բավարարում է արդյունքը, մի մասը՝ ոչ, որ պետք է հասնեն «ջախջախիչ» արդյունքի։ «Մենք որոշեցինք՝ ովքեր վախենում էին իրենց անվտանգության համար, կոչ արեցինք հավաքվել Ազատության հրապարակում, իսկ նրանք, ովքեր համարում էին, որ պայքարը պետք է շարունակվի այստեղ, պետք է կանգնեն և պայքարեն այստեղ»,-հայտարարեց նախաձեռնության անդամը։ Ըստ նրա՝ նախաձեռնության անդամները կիսված են, մի մասը՝ Բաղրամյան պողոտայում է, մի մասը՝ Ազատության հրապարակում։ «Մեր խնդիրը լինելն է ժողովրդի կողքին՝ այստեղ էլ է ժողովուրդ, այնտեղ էլ»,- հայտարարեց նա։

Դիտվել է՝ 1238

Մեկնաբանություններ